Թուրքիան ժողովրդագրական խնդիր ունի` ծնելիությունն անկում է ապրում

CNN Türk-ը հայտնում է, որ Թուրքիայում հասունանում է ժողովրդագրական խնդիր։ Մասնավորապես, ըստ այդ երկրի Սոցիալական ծառայությունների եւ ընտանիքի նախարար Մախինուր Օզդեմիր Գյոքթաշի, Թուրքիայում բնակչության ծնելիության անկումը սկսում է դառնալ տագնապեցնող։ Համաձայն թուրք նախարարի, երկրում բնակչության ժողովրդագրական վիճակն այնպիսին է, որ բնակչության թարմացում իրականացնելու հնարավորություն պարզապես չկա, ինչը նշանակում է, որ Թուրքիայի բնակչությունը պարզապես սկսում է ծերանալ։ Պատճառները ըստ նախարար Գյոքթաշի, բազմաթիվ են՝ արտադրությունից մինչեւ զբաղվածություն եւ առողջապահություն։ Թուրք նախարարն ահազանգում է, որ եթե այսպես շարունակվի, ապա հնարավոր է, որ ոչ հեռու ապագայում այլեւս բավարար թվով երիտասարդներ չլինեն՝ բանակային զորակոչի համար։ 65 տարեկանները Թուրքիայում ներկայումս կազմում են բնակչության ավելի քան 10 տոկոսը։24 թվականի տվյալների համաձայն, Թուրքիայի բնակչության 25,5 տոկոսը կազմ 21,8 միլիոն մարդ, կազմում են երեխաներն ու մինչեւ 17 տարեկան դեռահասները։
Կարծիքներ