Ֆրանսիայում ոստիկանները խաղալիք պանտերա են վնասազերծել

Ֆրանսիայում ոստիկանները խաղալիք պանտերա են վնասազերծել

Ֆրանսիայում ոստիկանությունը խաղալիք պանտերա է բռնել։ Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, որ ոստիկանություն ահազանգ է հնչել, թե լողափում պանտերա կա։ Ժանդարմները արագ գտել են այդ տեղամասը, որտեղ, ըստ ահազանգի, պանտերան է գտնվում, իսկ երբ մոտեցել են, տեսել են, որ այն պարզապես խաղալիք է։

Ոստիկանները կատակել են, որ «վայրի գազանին վնասազերծելու համար ստիպված են եղել հատուկ միջոցներ կիրառել»։ Համացանցում հրապարակվել են լուսանկարներ, որտեղ ոստիկաններն են պատկերված ոստիկանական մեքենայի մոտ՝ խաղալիք պանտերայի հետ միասին։