Սա մշակութային լավություն չէ, այլ «մտածված» վատություն

Սա մշակութային լավություն չէ, այլ «մտածված» վատություն

Արվեստագետ, բանահավաք Վահե Քոթանյանն, անդրադառնալով Արցախում տեղադրված նոր հուշարձանին, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ենք ման գալիս,որ մի բուռն էլ չկորցնենք»
հոդված առ տգիտության 

Ֆեյսբուքում շրջանառվում է Ստեփանակերտում`  «Մենք ենք մեր սարերը»(Դեդո-Բաբոի արձան)հուշարձան կոթողի դիմաց տեղակայված «քանդակը»(նկ.1և 1.1) ,որը արված է իբրև հայկական սիմվոլիկայով: Իրականում ոչ մի աղերս չունի հայկականի հետ բացի դիմերեսի  հայկական տառերից ուրիշ ոչինչ չկա :Բանալու ծայրի շրջանակի մեջ վերցված է 9 թևանի աստղ(հատուկ է Բահաիզմի կրոնին)(նկ.2):Հայկական աստղը 8 թևանի է կենտրոնում հիմնականում արվում է հավերժության նշան :Կիրառվել է նաև վեց թևանի աստղը ,որը ընդունված է անվանել «Դավիթի աստղ » անվամբ համարվում է հրեական սիմվոլիկա,սակայն կիրառական հիմքով շատ տեղերում հանդիպում է նաև մեր հայկական մշակույթում ,այն նաև հայկական ծագում ունի սիմվոլիկ տար է :Կապը շատերը  «քարշ» տվեցին դեպի Արցախի `Հասան -Ջալալյան հայկական իշխանական տան հիմքեր սակայն անժխտելի է որ Հասան -Ջալալյանների տոհմական զինանշանի վրա վեց թևանի աստղ է ,որը կրկնվում է նաև Ջալալ Ա-ի (Հասան-Ջալալ) տապանաքարի վրա :Տապանաքարը գտնվում է Գանձասարի վանական համալիրում որում նույնպես վեց թևանի աստղ է կենտրոնում հավերժության նշան (նկ.3):Անցնենք հաջորդ սիմվոլիկային ,որը բազմազգ խորհրդանիշ է համարվում :Համաշխարհային սիմվոլիկայի աշխարհում հայտնի է ,որպես «Ֆատիմի ձեռք »կամ «Խամսա-Համսա »անվամբ ,բայց իհարկե այս անգամ սիմվոլիկայի բազմազգության մեջ չի մտնում Հայաստանը և հայկական սիմվոլիզմը,բացակայում է այս նշանը հայկական մշակույթում: Իսլամում`«Ֆատիմի ձեռք»-ի (նկ.4)խորհուրդն է,Հրեաների մոտ`Մովսեսի քրոջ`Մարիամի ձեռքն է, Հինդուիզմում `որպես հաջողության նշան է,Եգիպտոսում `Խամեշի (Խամսայի) ձեռքն է,բուդդիստների մոտ`աստվածուհի Տարոյի ձեռքն է :Բոլոր վեր թվարկված երկրներում և կրոններում ունի չարին վանելու, չարից պաշտպանելու խորհուրդ,կենտրոնում տեղակայված «աչքը» «աչքով տալու» սնոտիապշտական ծիսատարի նախահիմք է`հայտնի հավի աչք,Նազար և անգամ Սատանայի աչք անուններով, մասոնական միջավայրում որպես ամենատես աչք`Հորուսի աչքը:

Հերքեցի նաև այս սիմվոլիկայի հայկական ծագումը: Հիմա անցնենք «ՀՈւՌՈւԹ » (նկ.5)բառին: Հուռութ բառի առաջին ասոցիացիան Շամիրամի հուռութներն է ,որը կախարդական հմայիլ  ուլունքաշար էր: Ստորև ներկայացնում եմ հուռութ բառի բացատրությունը ըստ բառարանի` Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։ 1 հմայություն, հմայանք, կախարդություն

1. (սնոտ․) հմայությամբ չար աչքից՝ փորձանքից և այլնից պահպանող իր, որ մարդիկ կրում էին իրենց վրա, հմայակ, համայիլ
1 տե՛ս հմայություն, կախարդություն
2. տե՛ս հմայիլ, հմայակ:Քանդակի հետևում գրված է «Արցախի բանալին» գրություն` չգիտեմ ինչու՞,ո՞ր սիմվոլով և ի՞նչ խորհրդի համար:Ընդհանրացնեմ խոսքս տալով եզրակացություն` Քանդակը,որը պիտի տեղակայվի Ստեփանակերտում ոչ մի ընդհանրական,սիմվոլիկ կապ չունի Հայաստանի և հայ մշակույթի հետ, այն բառի բուն իմաստով հավաքածու է  տարբեր կրոնական ծիսատարերի ու խորհրդանիշների ,որոնց ընդհանուր կապը հմայությունն է, չարից պաշտպանումը սիմվոլիկայով և մոգությունը: Մի' արեք,արվածը մշակութային լավություն չէ սա չմտածված միգուցե կամ  «մտածված» վատություն է :Եղեք պրպտող և ուսումնասիրեք թե ինչ եք անում:
Վերլուծությունը կատարել եմ գիտական աղբյուրներից օգտվելով»: