Որ գործոններն են ավելացնում կորոնավիրուսից մահանալու հավանականությունը․ գիտական կարծիք

Որ գործոններն են ավելացնում կորոնավիրուսից մահանալու հավանականությունը․ գիտական կարծիք

Բրիտանական Օքսֆորդի համալսարանի գիտնականները ներկայացրել են այն հիմնական գործոնները, որոնք ավելացնում են մահանալու հավանականությունը՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում։ Այս մասին հայտնում է Nature հանդեսը։ Գիտական հետազոտությունները պարզել են, որ կորոնավիրուսից ավելի հաճախ մահանում են տղամարդիկ, քան կանայք, ամուրիները, քան ամուսնացածները, տարեցները, քան երիտասարդները։ Բացի այդ, աֆրիկյան եւ ասիական ծագում ունեցողների մոտ մահացության հավանականությունը ավելի բարձր է։ Բացի այդ, ճարպակալումը, դիաբետը, ծանր ասթման, եւ այլ հիվանդություններ, սրտի խրոնիկ հիվանդությունները, լյարդի հիվանդությունները, նյարդաբանական եւ աուտոիմունային հիվանդությունները հավելյալ ռիսկային գործոններ են։