Անձամբ ճանաչում էի․ օմբուդսմենը՝ Կուտոյանի մասին

Անձամբ ճանաչում էի․ օմբուդսմենը՝ Կուտոյանի մասին

«Անձամբ ճանաչում էի: Պարոն Կուտոյանը աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2006-2010թթ.: Ցավակցություն էինք հայտնել պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից: Դեպքը, իհարկե, շատ ցավալի է և խորին ցավակցություններս եմ դարձյալ հայտնում, իսկ մնացած հարցերին չեմ կարող պատասխանել, իմ իրավասություններից դուրս են»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։