Ռազմիկ Աբրահամյանն՝ ապօրինի որդեգրումների մասին. տեսանյութ

Ռազմիկ Աբրահամյանն՝ ապօրինի որդեգրումների մասին. տեսանյութ

ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը, որն անցնում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Արթուր Դավթյանի գործով, որպես կաշառք տված անձ ներկայացել էր այդ գործով առաջին դատական նիստին։

Նախքան նիստի մեկնարկը՝ լրագրողները Աբրահամյանից հետաքրքրվեցինք ԱԱԾ աղմկահարույց բացահայտման մասին, ըստ որի՝ ՀՀ-ից արտերկիր երեխաներ են որդեգրվել ապօրինի կերպով։
Մամուլում հրապարակումներ էին եղել, որ Աբրահամյանը կապված է այդ որդեգրումների հետ։

Ռազմիկ Աբրահամյանը պնդեց, թե այդ ամենում ծննդատները կապ չունեն․ «Ծննդատները առնչություն չունեն, առողջապահության նախարարություն, սոցապնախարարություն․․»։

Նա չցանկացավ այլ հարցերի պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում։