Թուրքիայի հետ պայմանավորվել ենք վերականգնել Անիի պատմական կամուրջը․ Միրզոյան

«Թուրքիայի հետ առանցքային է սահմանների բացումը, ենթակառուցվածքների վերագործարկումը, Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը, որը կենսական նշանակություն ունի»,- ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Թուրքիայի հետ պայմանավորվել ենք վերականգնել Անիի պատմական կամուրջը: Ունենք պայմանավորվածություններ, որոնք կյանքի չեն կոչվում, օրինակ, երրորդ երկրների քաղաքացիների համար ազատ շարժը, սահմանի բացումը նրանց համար, նաև Հայաստանի եւ Թուրքիայի այն քաղաքացիների համար, որոնք դիվանագիտական անձնագիր ունեն»,- ասել է նա:
Կարծիքներ