Ռոբերտ Քոչարյանն Ամանորը կդիմավորի անազատության մեջ 

Ռոբերտ Քոչարյանն Ամանորը կդիմավորի անազատության մեջ 

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությանբ մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը։ Հիշեցնենք՝ պաշտպանական կողմը բողոքարկել էր առաջին ատյանի՝ գրավ չկիրառելու որոշման դեմ։ 

Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանն Ամանորը կդիմավորի անազատության մեջ՝ կալանավայրում։

Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։