ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն ու նրա դուստրը հաղթահարել են կորոնավիրուսը

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն ու նրա դուստրը հաղթահարել են կորոնավիրուսը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելիներս, իմ ու Նանեի թեստերի պատասխանները բացասական են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր մեծ հոգատարությամբ ու անգնահատելի համբերատարությամբ օգնեցին մեզ հաղթահարել հիվանդությունը, ընկերներիս, մտերիմներիս, ովքեր իրենց ուշադրությամբ և պատրաստակամությամբ օգնեցին վայելել մարդկային հարաբերությունների քաղցրությունը նույնիսկ մեկուսացման շրջանում»: