Ինչո՞ւ մերժեցինք նախորդ իշխանություններին, իրենց մոտ հարց չի առաջանու՞մ

Ինչո՞ւ մերժեցինք նախորդ իշխանություններին, իրենց մոտ հարց չի առաջանու՞մ

Գրել էինք, որ կառավարության շենքի դիմաց, շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում:  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումը նրանց չի գոհացրել:

«Ի՞նչ անենք, եղածն էլ փակենք, ճամպրուկները հավաքե՞նք։ Դա՞ է իրենց ուզածը։ Դա չի լինելու։ Կան մարդիկ, ովքեր իրոք սիրում են այս երկիրը, ուզում են ապրել այս երկրում: Ասում են՝ կուզեք աշխատեք, չեք ուզի՝ մի աշխատեք։ Այդ քաղաքականությունը վարում էին միշտ։ Ինչո՞ւ մերժեցինք նախորդ իշխանություններին։ Իրենց մոտ հարց չի՞ առաջանում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում, որ երկիր ուզում են, գնում են ընտանիքներով, անսահման պարգևավճարներ են տալիս։ Ինչի՞ հաշվին։ Եթե մարդ չի ունենում ֆինանսական եկամուտներ, իրեն մաքսիմում մեղմ է պահում, որպեսզի կարողանա տնտեսի իր ունեցածը։ Իսկ մենք դա չենք տեսնում»,- ասաց նա: