Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին․ Արծրուն Հովհաննիսյան

«Չեմ կարծում, որ կոնկրետ զինատեսակի կիրառման մասին տեղին է ընդհանրապես քննարկելը»: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ դեպքում հայկական կողմը կկիրառի «Իսկանդեր» եւ «ՍՈՒ 25» կործանիչներ:

«Երբ որ անհրաժեշտ կգտնեն, երբ որ համապատասխան ռազմական գործողությունների տրամաբանությանը կհամապատասխանի տվյալ զինատեսակի կիրառման անհրաժեշտությունը, այդ ժամանակ էլ միանշանակ կկիրառեն»,-ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին էլ թիրախավորված են հայկական բնակավայրերը. «Հենց այս պահին ստացա տեղեկատվություն, որ ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին, րոպեներ անց դուրս կգամ, տեսանյութ կտեղադրեմ Մարտակերտից»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը: