Ինչպես ԱՄՆ-ն կարող է աջակցել դեմոկրատական երկրներին հետխորհրդային տարածքում․ The National Interest ․ մաս 3-րդ

Ինչպես  ԱՄՆ-ն կարող է աջակցել դեմոկրատական երկրներին հետխորհրդային տարածքում․ The National Interest ․ մաս 3-րդ

Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցավ «թավշյա ժողովրդական հեղափոխությունը», որը վերջ դրեց ոչ դեմոկրատական կառավարմանն այդ երկրում, որը գոյություն ուներ ոչ մեկ տասնամյակ։ Հայաստանն այդ փոփոխություններին գնում էր չափազանց դանդաղ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղարկում է ինչպես դրական, այնպես էլ ոչ միանշանակ ազդակներ։ Նա խոստացել էր անցկացնել դատական բարեփոխումներ, որը թույլ կտար նվազեցնել կոռուպցիան, իսկ շնորհիվ կայուն տնտեսական զարգացման եւ ցածր սղաճի՝ երկու տարում բարելավել մարդկանց կենսամակարդակը։ Սակայն Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության հարցում որդեգրեց մի դիրքորոշում, որը կարող է նվազեցնել բանակցությունների միջոցով համակարտության կարգավորման հեռանկարը։ Բացի այդ, Հայաստանի սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ կարող են նվազեցնել նրա մանեւրելու հնարավորությունները։ Եթե Ուկրաինան կարողանա արագացնել տնտեսական ու դատական բարեփոխումները եւ օգտվի Արեւմուտքի հնարավորություններից, այն կլինի լավ օրինակ մյուս հետսովետական երկրների համար։ Վրաստանի ազատություններն էլ կարող են ներշնչել Հայաստանին, եւ վերջինս էլ կհասնի հաջողությունների՝ դեմոկրատիայի զարգացման գործում, եթե ուղղի ներկայումս գործած քաղաքական սխալները։ Մոլդովայում յուրատեսակ կոալիցիա է բաղկացած եվրոպամետներից եւ նախկին կոմունիստական քաղաքական ուժերից։ Նրանք միավորվել են, որպեսզի ազատեն երկիրը ամենանողկալի կոռուպցիոն անձից։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աջակցել է Մոլդովային, կոչ անելով արագացնել բարեփոխումները, իսկ ԵՄ-ն վերականգնում է այդ երկրին ցուցաբերվող օգնությունը։ Ուշագրավ է այն, որ Մոլդովայի նոր կառավարությանը աջակցում է եւ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը։