Իջևանում որ կողմ էլ քայլեմ, կա՛մ մանկության ընկեր կլինի, կա՛մ սանիկ, կա՛մ քավոր․ Փաշինյանը՝ Ղալումյանի նշանակման մասին

Իջևանում որ կողմ էլ քայլեմ, կա՛մ մանկության ընկեր կլինի, կա՛մ սանիկ, կա՛մ քավոր․ Փաշինյանը՝ Ղալումյանի նշանակման մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ իր քավորը նշանակվեց Իջևանի քաղաքապետ (ժամանակավոր պաշտոնակատար)։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հայտարարել էր, որ քավոր-սանիկական կապերով նաշանակումները անընդունելի են իր համար, պետք է մերժվի այդ սկզբունքով պաշտոնի նշանակելու պրակտիկան, բայց հիմա Իջևանի քաղաքապետ է նշանակվում իր մանկության ընկերն ու քավոր Հայկ Ղալումյանը։

«Դուք գիտեք, որ Իջևանի նախկին քաղաքապետն այժմ հրաժարական է ներկայացրել, և նշանակվել  քաղաքապետի ժամանակավոր պատոնակատար, որը իմ մանկության ընկերն է։ Բայց Իջևանում որ կողմ էլ քայլեմ, կա՛մ մանկության ընկեր կլինի, կա՛մ դասարանցի, կա՛մ սանիկ, կա՛մ քավոր։ Գիտեք, Իջևանն իմ ծննդավայրն է, ես Իջևանում ծնվել և մեծացել եմ, էնտեղ ունեմ բազմաթիվ ընկերներ, բազմաթիվ հարազատներ, բարեկամներ, և շատ դժբար է գտնել էնպիսի տարբերակ, որը ինձ հետ որևէ ձևով կապված չլինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։