Մարտունիում տեղացած ուժեղ կարկուտը անգամ մեքենաներ է վնասել

Մարտունիում տեղացած ուժեղ կարկուտը անգամ մեքենաներ է վնասել

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում քիչ առաջ տեղացած կարկուտը բավականին մեծ վնաս է հասցրել ոչ միայն բերքին, այլ ծառեր են կոտրվել, մեքենաներ վնասվել: Այս մասին մեզ հայտնեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը. «15 րոպե տեւեց կարկուտը, բնակիչների ողջ բերքը վնասեց: Այս պահին ես դեպքի վայրում եմ, որտեղ հաստաբուն ծառը կոտրվել, ընկել է մեքենայի վրա: Չեմ հասցրել շրջել ողջ քաղաքով, տեսնելու համար, թե որտեղ ինչ վնաս է կրել, բայց, որ գյուղացիների ողջ բերքը վնասվել է, դա փաստ է: Տեղեկացրել եմ մարզպետին իրավիճակը, մարզպետարանից կշրջեն, կտեսնենք, թե բնակիչները ինչ վնաս են կրել»: Բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ նման կարկուտ դեռ չէին տեսել., իսկ ողջ մարզում գոնե մեկ հակակարկտային կայան չկա. «30 րոպե կարկուտ եկավ, ծիրանի, խնձորի, տանձի պտուղները ամբողջությամբ գետին թափվեցին: Կարտոֆիլը, լոբին, կաղամբը, հողին են հավասարվել: Մյուս մարզերում, որ կարկուտ է լինում հակակարտկային կայաններ կան դրանով ցրում են ամպերը, եթե անգամ կարկուտ է գալիս է, ապա էդպիսի վնաս չի լինում, մեր ողջ բերքը փչացավ »: