Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ավստրալիայում, Արեւմտյան Ավստրալիայի Պերտ քաղաքում տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ։ Ուժգնությունը հասնում է 6,1 մագնիտուտ։ Ինչպես փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը, այդ մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի օջախի խորությունը 22 կմ է։ Ինչպես հայտնում է The Brisbane Times-ը, ցունամիի վտանգ չկա։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։