Ֆիլմ հետաքննություն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին

Ֆիլմ հետաքննություն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին

Հետխորհրդային տարածքում թերեւս ամենից սկանդալայի նեւ հակասական քաղաքական պետական գործիչ կարելի է համարել Եվրոպայի վերջին դիկտատոր կոչումը վայելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Լուկաշենկոյին կարելի է համարել այն քաղաքական գործիչը, որը 1994-ին դեռ նախագահական աթոռին հասել է «ներքեւներից» բարձրանալով եւ քաջածանոթ է իր երկրի եւ հասարակությանը եւ քաղաքական շրջանակներին եւ տնտեսությանը։ «Բատկան» ծնվել է 1954 թվականին։ Ամուսնացել 1975-ին։ Թեեւ ամուսնալուծված չէ, սակայն տիկնոջից՝ Գալինա Ռադիոնովնայից ապրում է առանձին։ Ունի երեք որդի՝ Վիկտորը, Դմիտրին եւ Նիկոլայը։ Ազգությամբ բելառուս է, արմատներով՝ ուկրաինացի։ Դպրոցում դժվար դաստիարակվող է եղել։ Մեծացել է առանց հոր։ Մասնագիտությամբ պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ է, նաեւ գյուղոլորտի կազմակերպիչ տնտեսագետ։ Եղել է ԽՄԿԿ անդամ։Քաղաքական կարիերան սկսել է 1989 թվականից, երբ ԽՍՀՄ ԳԽ ժողպատգամավորների ընտրություններում տանուլ է տվել մեկ տոկոսի տարբերությամբ Վյաչեսլավ Կեբիչին։ 1990 թվականին ընտրվել է Բելառուսի ԳԽ պատգամավոր, եղել ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար, ուսումնասիրել երկրում կոմերցիոն ընկերությունների գործունեությունը։ Արդեն 1991 թվականին հրապարակել է «նարոդնայա գազետա» պարբերականում ծրագրային մի հոդված, որտեղ խոսել է Բելառուսում դիկտատուրային տարբերակով կառավարում հաստատելու մասին համարելով դա ընդունելի տարբերակ կարգուկանոնը պահպանելու համար։ Բելառուսի ԳԽ-ում եղել է «Կոմունսիտներն հանուն դեմոկրատիայի» խմբակցության լիդերներից մեկը։ Ներգրավվել է Ժողհամաձայնության կուսակցության ստեղծման աշխատանքներին, սակայն թողել է կուսակցության հիմնադիր կազմկոմիտեում ունեցած պաշտոնը։ Բելովեժյան համաձայնագրերի կնքումից հետո Բելառուսի խորհրդարանի միակ պատգամավորն է, որը կամ չի մանսակցել քվեարկությանը, կամ ձեռնպահ է քվեարկել կամ դեմ, ըստ տարբեր վարկածների։ Համարում է, որ ԽՍՀՄ փլուզումը քսաներորդ տարի ամենամեծ գեոպոլիտիկ աղետն է, ինչով գաղափարակից է Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինին։ 1994 թվականից դարձել է Բելառուսի նախագահը։ Արդեն այդ պաշտոնին է 5-րդ ժամկետն անընդհատ։ Այս ժամետն ավարտվելու է 2020 թվականին։ Հայտնի է որպես Եվրոպայի վերջին դիկտատոր։ Ենթակա է անհատական սանկցիաների։ Քննադատվել եւ քննադատվում է Արեւմտյան ԶԼՄ-ների կողմից։ Այսպես արգելված է Լուկաշենկոյի մուտքը ԵՄ, ԱՄՆ, Լեհաստան։ Ունի յոթ թոռ, թեեւ կրտսեր որդին դեռ անչափահաս է։ Հայտնի է իր սկանդալային հայտարարություններով, որոնք նույնիսկ հատկապես ռուսական երգիծական շրջանակներում դարձել են տարատեսակ անեկդոտների թեմա։ Հաճախ է պոռթկուն կերպով արտահայտվում Պուտինի, Մեդվեդեւի, Գերմանիայի նախկին ԱԳ նախարար Գիդո Վեստերվելի եւ մյուսների հասցեին, սակայն գրեթե ամեն ելույթից հետո էլ նույն հաջողությամբ էլ նահանջում է երբ հարկ է լինում։ Սիրում է հոքեյ եւ դահուկ քշել։ Ի դեպ, ասում են, որ ունի նաեւ հոգեկան առողջության հետ խնդիրներ։ Բժիշկ Ալեքսանդր Շիգելսկին 2001-ին դեռեւս հրապարակել է «Նազա Սվոբոդա» թերթում մի բժշկական եզրակացություն, որի համաձայն, Լուկաշենկոն տառապում է «մոզայիկ փսիխոպատիայով», իսկ 2010-ին էլ ունեցել է իշեմիկ ինֆարկտ։ Ի դեպ, Շիգելսկին իր եզրակացությունը հրապարակելուց անմիջապես առաջ կարողացել է ճողոպրել ԱՄՆ։