Քաղաքային իշխանությունը որոշել է փրկագին վճարել ցանցահենին

Քաղաքային իշխանությունը որոշել է փրկագին վճարել ցանցահենին

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ռիվյերա-Բիչ քաղաքի իշխանությունները որոշել են 600 հազար դոլար վճարել ցանցահենին, ով քաղաքային ծառայությունների համակարգիչների սերվերում ներդրել է վնասաբեր վիրուս ու պարալիզացրել է քաղաքային համակարգչային ցանցը արդեն երեք շաբաթ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ըստ հաղորդման, Ռիվյերա-Բիչի քաղաքային խորհուրդը համաձայնել է 65 բիթքոյն ուղարկել ցանցահենին, որը համարժեք է 600 հազար դոլարին, որպեսզի վերջինս վերացնի վիրոսային հարձակումը։ Գումարը վճարվելու է քաղաքի ապահովագրական հիմնադրամներից։ Քաղաքի համակարգչային անվտանգության մասնագետները նշել են, որ խնդիրը ինքնուրույն լուծելը կարժենա շատ ավելի թանկ, մոտ 1 միլիոն դոլար։ Նշենք, որ Ռիվյերա-Բիչում ապրում է 35 հազար մարդ։