Միացյալ Նահանգները խստացրել է հակառուսական սանկցիաները

Միացյալ Նահանգները խստացրել է հակառուսական սանկցիաները

Միացյալ Նահանգները խստացրել է իր հակառուսական սանկցիաները վեց ֆիզիկական անձի եւ Ռուսաստանի հետ կապված ութ ընկերության ներառելով իր սանկցիոն «սեւ ցուցակում»։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։ Սանկցիոն ցանկում են հայտնվել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության, Սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Գենադի Մեդվեդեւը, ԱԴԾ Ղրիմի սահմանապահ ծառայության ղեկավար կոնտր-ադմիրալ Սերգեյ Ստանկեւիրը, նույն սահմանապահ ծառայության վարչություններից մեկի ղեկավար, առաջին ռանգի կապիտան Ռուսլան Ռոմաշկինը, նույն սահմանապահ ծառայության աշխատակից առաջին ռանգի կապիտան Անդրեյ Շեինը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ԿԸՀ ղեկավար Ալեքսեյ Նայդենկոն, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ԿԸԳ քարտուղար Վլադիմիր Վիսոցկին։ Սանկցիոն խստացումը կապված է Կերչի նեղուցում անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած ռուս-ուկրաինական հայտնի ծովային բախման հետ։