Մահացել է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը

Մահացել է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը

Մահացել է մոլորակի ամենահարուստ մարդկանցից եւ ամենահարուստ ներդրողներից մեկը՝ Ջոն Բոգլը։ Նա ղեկավարում էր Vanguard Group ընկերությունը։ Նշենք, որ Բոգլը 89 տարեկան էր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, Բոգլը ունեցել է սրտի խնդիրներ, իսկ առաջին սրտի նոպան ունեցել է 30 տարեկան հասակում։ 1975 թվականին հիմնադրել է Vanguard Group ընկերությունը։ Գործունեության առաջին տարում, ըստ CNBC-ի, ընկերության ակտիվները կազմել է 1,7 միլիարդ դոլար։ 2018 թվականին ընկերության ակտիվները կազմել են 5,1 տրիլիոն դոլար։ Համարվել է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։