Իմ հոր գործը որեւէ մեկը չի կարող փաթաթել իմ վզին. Տավարացյանի եւ Հովհաննիսյանի ջրերը մի առվով չեն հոսում

Իմ հոր գործը որեւէ մեկը չի կարող փաթաթել իմ վզին. Տավարացյանի եւ Հովհաննիսյանի ջրերը մի առվով չեն հոսում

 

Բարձրագույն դատական խորհրդում այսօր նիստ է հրավիրվել ԲԴԽ 3 անդամի՝ Լիպարիտ Մելիքջանյանի, Հայկ Հովհաննիսյանի եւ Գրիգոր Բեքմեզյանի նախաձեռնությամբ՝ ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։

Նիստին նախաձեռնող կողմը ներկայացրեց հիմավորումները, ապա ելույթ ունեցավ Տավարացյանը։

Նա նախ Հայկ Հովհաննիսյանին հարցրեց՝ ինքնաբացարկ չի՞ հայտնելու, ապա շարունակեց՝ ասելով, որ Հայկ Հովհաննիսյանը նախկինում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատին առնչվող մեկ այլ գործով ինքնաբացարկ է հայտնել։

Հովհաննիսյանն անդրադարձավ Տավարացյանի բարձրացրած հարցին. «Տիկին Տավարացյանի ինքնաբացարկը պայմանավորված է նրանով, որ իմ հոր գործը գտնվում էր Վճռաբեկ դատարանի վարույթում, այդ պատճառաբանությամբ ինքը հիմնավոր կասկած էր ներկայացրել պալատի անդամների վերաբերյալ՝ քննվող գործով։ Այս պահի դրությամբ այդ գործն ավարտված չէ: Իմ ինքնաբացարկի հիմքերի ու սուբյեկտների հետ կապված ունեք ոչ պատշաճ տեղեկատվություն: Դա եղել է հունիսի 6-ի նիստում: Այդ գործով ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունների դադարեցման համար դիմել էին Վարչական դատարան, ու այդ գործով ես հանդիսացել եմ երրորդ անձ, ու բողոքը մակագրվել է Ձեզ»։

Հովհաննիսյանի խոսքով՝ ինքնաբացարկ հայտնելու հիմք չկա, Տավարացյանի անձն իրեն չի կաշկանդում։ Ապա նշեց, որ իր հոր գործը որեւէ մեկը չի կարող փաթաթել իր վզին եւ իրեն դարձնել հլու-հնազանդ։

Հովհաննիսյանի պատասխանից հետո Տավարացյանն ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացնում։

Մանրամասները՝ տեսանյութում։