Ռոնալդուն Մադրիդում բիզնես է հիմնել

Ռոնալդուն Մադրիդում բիզնես է հիմնել

Իտալական «Յուվենտուսի» խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն, Մադրիդում մասնակցել է իր իսկ հիմնած բիզնեսի պրոմո-միջոցառմանը։ Նա բացել է մազերի փոխպատվաստման կլինիկա։ Այս մասին հայտնում է Россия 24-ը։ Այս քայլով, ինչպես նշվում է ռեպորտաժում, Ռոնալդուն առողջապահության եւ գեղեցկության ինդուստրիայում ունեցած իր հետաքրքրությունները սկսել է դուրս բերել լոկալ պորտուգալական մակարդակից, որտեղ արդեն տասնյակից ավել նման կլինիկաներ ունի։

Միջոցառման ժամանակ ֆուտբոլիստը հայտարարել է, որ բացի ֆուտբոլից հետաքրքրված է նաեւ տեխնոլոգիաներով, առողջապահությամբ, եւ մազերի փոխպատվաստման ոլորտում հետազոտություններով։ Հենց այդ ոլորտում էլ Ռոնալդուն ցանկանում է «խորանալ», ֆուտբոլից բացի։

Նշենք, որ նա նաեւ վերադառնում է Պորտուգալիայի հավաքական։