Իրանը կոտրել է ԱՄՆ դրոնային վերահսկողության համակարգերը

Իրանը կոտրել է ԱՄՆ դրոնային վերահսկողության համակարգերը

Իրանցի զինվորականները կարողացել են կոտրել ամերիկյան հետախուզական MQ-9 Reaper դրոնի անվտանգության եւ վերահսկողության համակարգը։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը։ Իրանցիները նշել են, որ ամերիկյան դրոնը նրանք նստեցրել են Իրաքի տարածքում, սակայն ամերիկյան զորակազմը չի ճանաչել այն եւ ոչնչացրել է այլ դրոնով։ Նշվում է, որ ամերիկյան համակարգը կոտրվել է ռուսական հետախուզական ռադիոտեխնիկայի շնորհիվ։