Եկել եմ, որ հարգեմ իմ մանկության ընկերոջ հիշատակը և եկել եմ իմ ընտանիքի հետ

Եկել եմ, որ հարգեմ իմ մանկության ընկերոջ հիշատակը և եկել եմ իմ ընտանիքի հետ

Կառավարության շենքի առջև իրականացված բողոքի ակցիային, որին մասնակցում էին նաև 1996 թվականին սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքի անդամներն ու բարեկամները, և որի պահանջը սպանության գործով ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին ներում շնորհելը չեղյալ համարելն էր, մասնակցելու էր եկել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ եկել է իր հարգանքի տուրքը մատուցելու իր մանկության ընկերոջը՝ Իոսիֆ Աղաջանովին, և զորակցելու նրա հորը՝ Միքայել Աղաջանովին․

«Ես այստեղ եմ, որպեսզի սատարեմ իմ վաղեմի բարեկամների, իմ ուսուցչի ընտանիքին՝ Աղաջանովներին, ովքեր որ բժշկական տոհմ են ներկայացնում։ Այստեղ եմ, որ հարգեմ իմ մանկության ընկերոջ հիշատակը՝ Իոսիֆ Աղաջանովի հիշատակը, և այստեղ եմ իմ ընտանիքով, որ ևս ընդգծեմ, որ նման չարագործությունը աններելի է՝ երեխայի առևանգումն ու դաժան սպանությունը։ Ես միացել եմ ստորագրահավաքին որպես բժիշկ, որպես քաղաքացի և որպես այդ ընտանիքի հարազատ»։