Դեմ չէ խաղալ «Միլանում»

Դեմ չէ խաղալ «Միլանում»

Անգլիական «Չելսիի» կիսապաշտպան Սեսք Ֆաբրագեսը համաձայնել է տեղափոխվել իտալական «Միլան» արդեն այս ձմեռային սեզոնին։ Նշենք, որ Ֆաբրագեսի պայմանագիրը լրանում է հաջորդ ամառ եւ «Միլանը» այն ֆավորիտ ակումբներից է, որը ցանկանում է ձեռք բերել նրան, քանի Ջեննարո Գատուզոն հույս ունի այդ գնումով ամրացնել իր դաշտի կենտրոնը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Calciomercato պարբերականը գրում է, որ Ֆաբրագեսը ուրախությամբ կընդունի «Սան Սիրո» տեղափոխությունը, քանի որ ցանկանում է խաղալ ավելի հաճախ։ Մեկ այլ տեսակետի համաձայն, Ֆաբրագեսը պահանջում է, որպեսզի երկարաձգեն իր պայմանագիրը «Չելսիի» հետ, սակայն անգլիացիները չեն շտապում։ Հայտնի է նաեւ «Չելսին» պահանջում է 12 միլիոն եվրո, իսկ «Միլանը» պատրաստ է վճարել 8 միլիոնը։