Նոր ՀՕՊ համակարգեր է փորձարկել․ հետախուզություն
Ռուսաստանը անցյալ տարվա դեկտեմբերին հաջողությամբ իրականացրել է իր PL-19 Nudol հակաարբանյակային պաշտպանության համակարգերի փորձարկումները։ Այս մասին հայտնում է CNBC-ն, վկայակոչելով ամերիկյան հետախուզությունում ունեցած իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները։ Ըստ հաղորդման, ռուսական կողն իր հակաարբանյակային պաշտպանության համակարգերի՝ 2018 թվականի վերջին փորձարկումն իրականացվել է դեկտեմբերի 23-ին, որը թվով 7-րդն է եղել ընդհանուր առմամբ եւ երկրորդը՝ 2018-ին։ Հրթիռները կարողանում են 3000 կմ հեռավորությունը հատել 17 րոպեում եւ հաջողությամբ խոցել թիրախը։ Համակարգերն օգտագործվելու են կոմունիկացիոն արբանյակների եւ արբանյակային լուսանակարահանող սարքերի դեմ, որոնք կլինեն Մոլորակի ներքին ուղեծրում։
Կարծիքներ