Եթե Սորոսի նման մարդիկ չլինեն, ո՞նց են բռնատիրության դեմ պայքարելու

Եթե Սորոսի նման մարդիկ չլինեն, ո՞նց են բռնատիրության դեմ պայքարելու

«Հրապարակի» հետ զրույցում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը, նշում է, որ սորոսական նշանակում է մարդ, ով ստացել է դրամաշնորհ՝ ինչ-որ գործ կատարելու համար․ «Պետք է նայել, թե տվյալ մարդը էդ գործը ոնց ա արել։ Բա եթե Սորոսի նման մարդիկ չլինեն, ո՞նց են բռնատիրության դեմ պայքարելու։ Ես հասկանում եմ, որ բռնատերերը միշտ ասելու են՝ Սորոսը վատն ա, որովհետև ինքը ֆինանսավորում ա մարդկանց, որոնք մեր դեմ են պայքարում»։

Արա Պապյանը նաև  համեմատականներ անցկացրեց նախկինի և ներկայի միջև․ «Ավելի լավ ա մարդիկ թաքուն Վլադիմիր Իլյիչ Լենինի նման գնան գերմանական հետախուզությունից փող ստանան ու պայքարեն, թե՞ ավելի լավ ա լինեն նման հիմնադրամներ(խոսքը «Բաց հասարակության հիմնադրամների» մասին է), որտեղից կարելի է գնալ բաց, պաշտոնական ստանալ փողը և աշխատանք կատարել։
Ես կարծում եմ, որ Սորոսը դրական դեր է խաղում, որովհետև ինքը գոնե բաց է խաղում»։

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահը հավելեց, որ իր կազմակերպությունը երբեք Սորոսից կամ մեկ այլ հիմնադրամից որևէ դրամաշնորհ չի ստացել․ «Հանկարծ չկարծեք՝ պաշտպանում եմ, ուրեմն անձնական շահ ունեմ»։