Հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի եւ Զելենսկու միջեւ

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի եւ Զելենսկու միջեւ

Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Այս մասին հայտնում է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է ուկրաինական կողմինը։ Ըստ հաղորդման, երկու նախագահները քննարկել են Դոնբասի իրավիճակն ու Արեւելա-Ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարները։ «РИА Новости»-ն մանրամասնում է, որ նախագահներ Պուտինն ու Զելենսկին պայմանավորվել են փորձագիտական մակարդակում շարունակել երկու կողմերում «պահվող անձանց վերադարձման գործընթացը, ինչպես նաեւ Նորմանդական քառյակի ձեւաչափում շփումները»։