ՔՊ-ականների պերճանքն ու թշվառությունը

ՔՊ-ականների պերճանքն ու թշվառությունը

Ի՞նչ էի զգում լսելով Նիկոլ Փաշինյանի ելույթը քաղաքապետի ընտրությանը նվիրված երթի ավարտին: Տխրություն, հուսալքություն, դատարկություն։ Երբեք չլինելով նրա համակիրը, հասկացա, որ ամբողջովին կորսված են երևակայության քչաքանակ ելևէջները, որոնք նախկինում առկա էին։ Իհարկե իմ կարծիքով նրանք շատ մակերեսային էին, բայց ամեն դեպքում կար ձգտում` չկրկնվելու, ապահովելու որոշակի թարմություն, որոնք հետագայում մի քանի օրվա նյութ էին դառնում նրա հետևորդների և համակիրների համար։ Առավոտը և «բարի լուսը» կարելի էր սկսել ցիտելով սիրելի առաջնորդին և օրվա քննարկման թեմա ապահովել։

Վերջին ելույթը, հատկապես այն պահը, որ փոքրաթիվ հանդիսատեսին, վարչապետը հորդորում էր լինել շատ ուշադիր դարակազմիկ աֆորիզմը լսելու և «ըմբոռշնելու» համար, այո', այո, ոչ ըմբոխշնելու, այլ ըմբոռշնելու (բորշչ ուտել) համար, ինչպես ասում էր իմ շատ հումորով համադասարանցի ընկերը, թե ինչ տեխնոլոգիաներ գոյություն ունեն ասֆալտ ուտելու և եզրաքար(бордюр) լիզելու գործում, հիշեցի հայտնի ֆիլմը, որտեղ հերոսը` ցուցադրելով դասական երաժշտության իր խորը իմացությունը, ասում էր, որ Մոցարտը իր երեսունիններորդ սիմֆոնիան գրելիս լիովին կորցրել է մտքի և ոճի թարմությունը, այսինքն, կոպիտ ասած` գլխառադ է արել։

Խեղճ Նիկոլ! Бедный Йорик!

Ինչքան լավ էր ամեն ինչ սկսվել` ճանապարհորդություններ, պարգևավճարներ, անարդարացի շահած տենդերներ, շամպայնի գետեր, բնակարաններ ու մեքենաներ և ինչքան տխուր ու գորշ է լինելու հետագան։

Միշտ հիշեք` У гроба карманов нет!

Աշոտ Նազարյան