Պայթյուն Իրանում, կան տուժածներ

Պայթյուն Իրանում, կան տուժածներ

Իրանի հարավ-արեւմուտքում պայթյուն է որոտացել։ Զոհվել է հինգ մարդ, վիրավորվել վեցը։ Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը։ Հայտնի է, որ պայթյունը որոտացել է Խուժիստանի երկրամասում, Ահվազ-Բենդեր-Մահշահր մայրուղու վրա, գազի արտահոսքից։ Դեպքի մանրամասները ճշտվում են։