ԱՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղունցի հայտարարությունը խորհրդարանի հունիսի 28-ի նիստում

ԱՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղունցի հայտարարությունը խորհրդարանի հունիսի 28-ի նիստում

«Կարծում եմ, ներկաներից շատերը կհիշեն եւ կհամաձայնեն ինձ հետ, որ անցյալ դարի 80-ականների վերջին հասարակության մեջ առաջացել եւ ամրապնդվել էր վերահաս վտանգի զգացողությունը: Նման մի բան նկատվում է մարդկանց մոտ, որ անկեղծորեն սիրում են իրենց հայրենիքը, հավատարիմ են անկախության գաղափարին, խորապես ցավում են ներկայիս բարդ իրավիճակի բոլոր փորձանքների համար եւ նրբորեն զգում են իրադարձությունների ավելի ու ավելի անկառավարելի դարձող զարգացումների վտանգը: Եւ եթե այն ժամանակ խավարվող ողբերգության պատճառը խորհրդային ժողովրդի կուռ միասնության տրոհումն էր, ապա այսօր ճակատագրորեն անխուսափելի աղետի կարող է վերածվել հայ ժողովրդի տրոհումը:

Մեկ տարուց մի փոքր ավելի է անցել այն բախտորոշ ժամանակաշրջանից, երբ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը միավորվեց պետության եւ ազգի համար չարորակ ուռուցք դարձած համակարգը մերժելու շուրջ: Միավորման գաղափարով գեներացված ահռելի էներգիան, թվում էր, ամբողջ ակնհայտությամբ ասպարեզ էր բերել արդար եւ բարգավաճ երկիր կառուցելու հետագա քայլերը: Բայց իշխանությունը եւ կերակրատաշտը կորցնելու հետ ոչ մի կերպ չհաշտվող որոշակի ուժերի կողմից սկսվեցին ձեռնարկվել ավելի ու ավելի վստահ քայլեր՝ ի հակադրություն նոր-նոր ձեւավորվող ուղեգծի: Առաջացած դիմակայությունը ճակատագրական անխուսափելիությամբ հասարակության մեջ սկսեց ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտ գեներացնել:

Ամբողջովին սնված լինելով նոր եւ հին վարչախմբի կողմնակիցների պայթյունավտանգ հայտարարություններով եւ անմտածված քայլերով, հասարակությունն ավելի ու ավելի բաժանվեց հեղափոխականների եւ հակահեղափոխականների: Ավելին, հատվածականության փտախտը տարածվեց, թվում էր, միասնության միջնաբերդ եւ պատվար հանդիսացող Արցախ: Անթույլատրելի, մինչեւ իսկ քրեականացման ենթակա եմ համարում «,հայաստանցի,»- ,«ղարաբաղցի» թեմայով բոլոր նենգափոխումները: Հիմնականում արդարացված տեսակետները՝ հարուստ գունապնակը միայն սեւի եւ սպիտակի հանգեցնելու, միաժամանակ պետք է հստակ տարանջատվեն դարչնագույն եւ կապույտ երանգներից:

Սեւ-սպիտակի հակառակորդները, իրենք էլ դա չգիտակցելով, ավելի ու ավելի մոնոխրոնիկ են ընդունում եւ պատկերացնում, թե ինչ է կատարվում՝ մերժելով եւ սեւացնելով տեղի ունեցող բոլոր փոփոխությունները: Մենք կարծես թե մոռացել ենք, որ ամենահակամարտ գաղափարների կողմնակիցներն, այնուամենայնիվ, նույն հայ ժողովրդի ներկայացուցիչներ են: Ժամանակն է մտածել, որ հնարավոր եւ անհրաժեշտ է մեկը մյուսին հանդիպակաց քայլ անել, հասկանալ եւ ճանաչել այն արժեքավորը եւ դրականը, որ, անկասկած, եղել է մեր անկախության տարիներին, դադարել, օրինակի համար, բանակային գեներալիտետը տեսնել որպես ոչ մեկին հարկավոր, կողոպուտով հարստացած հակահեղափոխական տարրերի՝ մի կողմ թողնելով նրանց հերոսական անցյալը, իսկ ի դեմս նրանց՝ ամբողջ հայ ժողովրդի:

Ոչ թե խոսքով, այլ գործով սկսել Արցախում հոռի երեւույթների դեմ պայքարը: Երկու բեւեռների վրա կրիտիկական տարբերության ներուժի ստեղծումը եւ լարումը հղի են ողբերգական հետեւանքներով: Եւ վերջապես, համահայկական միասնության շենքի ճեղքվածքները չեն կարող չպրոյեկտվել արցախյան իրականություն: Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հարկավոր է ձեռնարկել առավելագույն ջանքեր՝ հաղթահարելու հակամարտ տրամադրությունները: Մեր ժողովրդի իմաստնությունը պետք է առարկայանա պարզ ճշմարտությունների վրա. -այն ուժերը, որ հեռացել են, չպետք է վերադառնան, քանի որ անհնար է միեւնույն ջրում երկրորդ անգամ ոտք դնել, -այն ուժերը, որ պետք է հեռանանան, թող գնան արժանապատվորեն, անարյուն եւ իր ժամանակին, -այն ուժերը, որ պիտի գան, թող դա անեն ոչ թե քարեր նետելով, այլ քարեր ժողովելով: Հրավի, անհնար է ավելի լավ, հզոր եւ իմաստուն ասել. Օ՜, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։