Լևոն Մնացականյանն ազատվել է աշխատանքից

Լևոն Մնացականյանն ազատվել է աշխատանքից

Ինչպես մենք այսօր արդեն գրել էինք, ԱԻՆ նախարար, նախկին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը կնշանակվի Արցախի ոստիկանապետ։ Մեր լուրը քիչ առաջ հաստատվեց։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանին:

Նախագահը, շնորհակալություն հայտնելով նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին ծառայությունը պատշաճ ղեկավարելու համար, նշեց, որ վերջինս իր նոր պաշտոնում կշարունակի իր ներդրումն ունենալ պետականաշինության գործում: Իսկ Լևոն Մնացականյանն էլ նշանակվեց Արցախի Հանրապետության ոստիկանապետ։

Բակո Սահակյանի մեկ այլ որոշմամբ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: