Նույնասեռականն ինձ դատի է տալիս․․․

Նույնասեռականն ինձ դատի է տալիս․․․

Որևէ բանում երբևէ շտապողականություն չեմ ցուցաբերել։ Շտապելը, անմիջապես պատասխանելը թուլության նշան է։ Մարդ պիտի հասկանա՝ ինչ է ուզում դիմացինը։ Ապրիլի 10-ի «Ինչու՞ էր թիվ մեկ տրանսգենդերը հեղափոխության ժամանակ ճանապարհ  փակում» վերտառությամբ իմ հոդվածին արձագանքել է ԼԳՏՊ համայնքի ներկայացուցիչը։ Տեղեկացնեմ, որ հոդվածի հիմնական նկարը տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի նկարն էր՝ ի վկայություն այն բանի, թե ինչպես էր  նա հեղափոխության ժամանակ ճանապարհ փակում։ Հոդվածի գլխավոր կամ հիմնական նկարը պահպանվել է իմ էջում, կայքում փոխվել է։  Եվ ինչու միայն նա, ԼԳԲՏ ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցել էին հեղափոխությանը, հույս ունենալով, որ իրենք «պատմություն են կերտում»։ Շատ էլ թե նոր իշխանության ներկայացուցիչները ժխտում էին,  որ նրանք հեղափոխության հետ կապ ունեն։ ԼԳԲՏ ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերից ընտրել եմ մի քանի նկար, տեղադրել սլայդում։ Այդպես էլ հոդվածում գրել եմ․ «ինչու՞ էր ԼԳԲՏ-ն հեղափոխություն անում, եթե գոհ էր հներից»։ Տեղադրված նկարների մեջ  որպես ԼԳՊՏ անդամ կար նաև  Մաքս Վարժապետյանի  ու իր ընկերների սելֆիները։ Նա բորբոքվել  է, որ տրանսգենդերի թեման շոշափելիս դրվել է նաև իր նկարը։ Ահա թե ինչ է ֆեյսբուքյան իր էջում գրում Մաքս Վարժապետյանը․

Max Varzhapetyan

12 April at 11:41 ·

hraparak.am-ի խմբագիր Հասմիկ Բաբաջանյանը գրում է նյութեր տրանսգենդեր անձանց մասին և տեղադրում է այդ նյութերի մեջ իմ ու իմ ընկերների լուսանկարներն, ովքեր ԲԱՑԱՐՁԱԿ կապ չունեն տրանսգենդեր անձանց հետ! Ես 2-րդ օրն է կապնվում եմ նրանց հետ, որպեսզի ջնջեն լուսանկարներն, ինչի պատճառով ազգի կեսը սպառնում է իմ ընկերներին: Սակայն նյութը տարածվում է և մինչև հիմա չի ջնջվել:
Սա պրովոկացիա է ինչի արդյունքում թիրախավորվում են անմեղ ու թեմայի հետ կապ չունեցող անձինք:

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia

Հիմա որ Մաքսը չգիտի՝ խմբագիրը չեմ, դատի՞ տամ նրան, դիմեմ մարդու իրավունքների պաշտպանի՞ն․․․