Դպրոցներում և մանկապարտեզներում արձանագրված անթույլատրելի վիճակը՝ գրաֆիկների ձևով

Դպրոցներում և մանկապարտեզներում արձանագրված անթույլատրելի վիճակը՝ գրաֆիկների ձևով

ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել ․

«Դպրոցներում և մանկապարտեզներում արձանագրված անթույլատրելի վիճակն ավելի պատկերավոր Ձեզ ենք ներկայացնում գրաֆիկաների միջոցով:

Մշտադիտարկման աշխատանքներն իրականացվել են միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշներին համապատասխան ու հատուկ վերապատրաստում անցած մասնագետների կողմից:

Նշենք, նաև որ Առողջապահության նախարարության համակարգի մասնագետները մեզ մասնագիտական կարևոր աջակցություն են ցույց տվել։

Հիշեցնենք, 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևանի և մարզերի 201 ուսումնական և նախակրթական ուսումնական հաստատություն՝ 121 դպրոց և 80 մանկապարտեզ: Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվել թե՛ փոքրաքանակ և թե՛ մեծաքանակ աշակերտներ ունեցող հաստատություններում: Փորձագետները նախապես մշակել են հատուկ հարցաշարեր, իսկ այցերը եղել են չհայտարարված»: