Կոկորդիլոսը հարձակվել է կնոջ վրա՝ երեխայի աչքի առաջ

Կոկորդիլոսը հարձակվել է կնոջ վրա՝ երեխայի աչքի առաջ

Աֆրիկյան Զիմբաբվեում կոկորդիլոսը հարձակվել է կնոջ վրա, վերինիս երեխայի աչքի առաջ։ Այսմասին հայտնում է ZBC News-ը, մանրամասնելով, որ կինը կարողացել է խուսափել գիշատչի զոհը դառնալուց եւ փրկվել։ Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ 47-ամյա Էմերի Պոնդանին ձուկ է բռնել գետում։ «Ես ուռկանը նետեցի ու տեսա ալիքը։ Տղաս մտածեց, թե ինչ որ խոշոր ձուկ եմ բռնել, սակայն անակնկալ կերպով կոկորդիլոսը հարձակվեց վրաս ու սկսեց քաշել ջրի մեջ»,- պատմում է կինը։ Նա հավելել է, որ երբ կոկորդիլոսը հարձակվում է մարդու վրա, պետք է նրա երախն ինչ որ բան խցկել եւ ձեռքն է մտցրել գիշատչի երախը եւ պայքարելով դուրս եկել ջրից։ Էմերին ներկայումս բուժում է անցնում հիվանդանոցում։ Նա մտավախություն է հայտնել, պարբերականի հետ զրույցի ընթացքում, որ կատարվածից հետո ստիպված է լինելու հրաժարվել ձկնորսությունից։