ԱՄՆ-ն ու Կանադան եկել են ընդհանուր հայտարարի

ԱՄՆ-ն ու Կանադան եկել են ընդհանուր հայտարարի

Կանադայի եւ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, պաշտոնապես, որ եկել են ընդհանուր հայտարարի ու 48 ժամվա ընթացքում կհանվեն ամերիկյան բարձր մաքսատուրքերը, որոնք սահմանվել են կանադական ալյումինի հանդեպ։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», երկու կողմերն էլ համաձայնել են գնալ փոխզիջումների ու պայմանավորվել վերականգնել համագործակցությունը այս ոլորտում։ Նրանք նաեւ դադարեցնելու են միմյանց դեմ տարբեր առեւտրային հարցերով ներկայացված գանգատները։ Ըստ պաշտոնական մեկնաբանության, նման զիջումների ԱՄՆ-ն ու Կանադան գնացել են հանուն համաշխարհային առեւտրի բալանսի պահպանման։