Ավստրիայի նախագահը կընդունի Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին

Ավստրիայի նախագահը կընդունի Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին

Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ավստրիայի նախագահի մամուլի գրասենյակի տարածած հայտարարությունը, մարտի 29-ին, Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենը Հոֆբուրգի իր նստավայրում կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։

Ընդ որում, ըստ նույն հրապարակման, նախագահ վան դեր Բելլենը նախ կհանդիպի Հայաստանի վարչապետին, որից հետո՝ Ադրբեջանի նախագահին։