McDonald’s-ի աշխատակցուհիները ԱՄՆ-ում գանգատվել են սեքսուալ ոտնձգություններից

McDonald’s-ի աշխատակցուհիները ԱՄՆ-ում գանգատվել են սեքսուալ ոտնձգություններից

McDonald's ռեստորանային ցանցի 25 աշխատակցուհի Միացյալ Նահանգներից հայտարարություն են տարածել համացանցում, թե ենթարկվել են սեքսուալ ոտնձգությունների ղեկավարության կողմից՝ աշխատավայրում։ Նրանք հավաստիացնում են, որ ղեկավարության կողմից անպարկեշտ առաջարկություններ են ստացել։ Այս մասին գրում է «Российская газета»-ն։

Ընդ որում, ըստ հայտարարության, իրենք բազմիցս են այս մասին տեղյակ պահել ընկերության ղեկավարությանը, սակայն իրենց գանգատներն անտեսվել են։

Նշենք, որ անցյալ տարի McDonald's-ն իր աշխատակիցների համար հատուկ դասընթաց էր կազմակերպել՝ կապված աշխատակիցների միջանձնային հարաբերություններում եղած խնդիրների հաղթահարման հետ ինչպես նաեւ նպատակ ունենալով, այդ հարաբերությունները դարձնել ավելի հարգալից։