Այս իրավական եզրույթը պետք է պաշտպանեն քաղաքական բոլոր կուսակցությունները

 Այս իրավական եզրույթը պետք է պաշտպանեն քաղաքական բոլոր կուսակցությունները

Երբ խաղաղության անվան տակ պարտադրում են, որ հարևան մելիքությունից իրենց ավտոտրանսպորտը Հայաստանով պետք է անցնի Զանգեզուրի միջանցքով, դա ոչ թե խաղաղություն է, այլ, իրավամբ, անեքսիա թուրք տանդեմի կողմից Հայաստանի նկատմամբ։

Իրավամբ, խաղաղությունն այն է, երբ հարևան մելիքության ավտոտրանսպորտն ազատ կարող է տեղաշարժվել Հայաստանի տարածքով՝ պայմանավորված բացառապես ՀՀ ներպետական օրենքներով և միջազգային պայմանագրերով։ Այս իրավական եզրույթը պետք է միակամ պաշտպանեն քաղաքական բոլոր կուսակցությունները, լինի իշխանական, թե ոչ իշխանական։ Այս իրավական եզրույթը պետք է լինի նաև միջազգային հանրության և գերտերությունների միակ ընդունելի բանաձևը, հակառակ պարագայում վաղն իրենք են կանգնելու միջանցքների և անկլավների կործանարար փաստի առջև։

Դրան հասնելու համար անհրաժեշտ է լինել միասնական՝ օգտագործելով պետական, ոչ պետական, նաև սփյուռքի միասնական ներուժը:

Լևոն Բաղդասարյան, փաստաբան