Այսինքն՝ ծանուցագիրը, որ ուղարկում են, պետք է դնեմ ռամկայի մեջ, կախեմ պատի՞ն․ Ծառուկյան

Այսինքն՝ ծանուցագիրը, որ ուղարկում են, պետք է դնեմ ռամկայի մեջ, կախեմ պատի՞ն․ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Քննչական կոմիտեից իրեն ուղարկված ծանուցագրին, որն, ըստ լուրերի, ինքը պատռել է։ ՔԿ-ն երկրորդ ծանուցագիրն է ուղրակել։ Հարցին, թե ստաց՞ել է այն, և արդյոք նույն ճակատագի՞րն է սպասվում այդ ծանուցագրին, Ծառուկյանը պատասխանեց․

«Այսինքն՝ ծանուցագիրը, որ ուղարկում են, պետք է դնեմ ռամկայի մեջ, կախեմ պատի՞ն։ Ծանուցագիրը ստացել եմ, ուրիշ ի՞նչ հարցեր կան»,-ասաց նա։

Ապա ավելացրեց, որ ինքը պատասխանել է իր փաստաբանի մրջոցով և հիշեցրեց, որ ինքն ասել է՝ օրենքի առաջ բոլորը հավասար են։

«Եվ ես մի բան եմ ուզում ասել, որ բոլոր լրագրողներն էլ, հանրություն էլ իմանան, որ ՀՀ Սահմանադրության 96 հոդվածի համաձայն պատգամավորն իր կարծիքը ասելու համար ոչ հետապնդման, ոչ պատասխանատվության պետք է ենթարկվի»,-ասաց նա՝ նշելով, որ Քննչական կոմիտե գնալու կարիքը չկա, և այդ մասին ինքը փաստաբանի միջոցով փոխանցել է, որ դա եղել է իր կարծիքը։

Հիշեցնենք, որ Ծառուկյանը իրավապահ մարմին է հրավիրվել Աբովյանում տեղի ունցած ընտրություններից առաջ ՔՊ կուսակցության թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե դա սարքած գործ է: