Գտել են գյուղի հովիվի դին. մի քանի ամիս է ,ինչ ամուսնացել էր

Գտել են գյուղի հովիվի դին.  մի քանի ամիս է ,ինչ ամուսնացել էր

Շիրակի մարզի Ողջի գյուղում երեկ ուշ երեկոյան հայտնաբերվել է երիտասարդի դի: Գյուղի բնակիչներից մեկից տեղեկացանք, որ երիտասարդը գյուղի հովիվն էր, հայրը նրան հայտնաբերել է կախված վիճակում:

Մեր զրուցակցի խոսքերով մահացած երիտասարդը մի քանի ամիս է, ինչ ամուսնացել էր, գյուղում նրան բոլորն էլ հարգել են, դժվարանում են հավատալ, որ կատարվածն ինքնասպանություն է: «Ինքը մեծ տարիքում էր ,որ ամուսնացավ, հասուն տղամարդ էր, ինչի պիտի հիմա էդպիսի բան աներ, դե լավից-վատից յոլա գնում էին, ափսոս էր ,ուրիշ ոչ մի բան»,-ցավով ասաց նա: