«Յուվենստուսը» նոր մարզիչ ունի

«Յուվենստուսը» նոր մարզիչ ունի

Հայտնի է դարձել իտալական «Յուվենտուսի» նոր մարզչի անունը։ Վերջինս Մաուրիցիո Սարրին է, ով հեռանալով «Չելսիից», ստանձնել է իտալական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին տեղեկանում ենք իտալական ակումբի տարածած հայտարարությունից։

Ըստ հաղորդման, 60-ամյա Սարրին երեք տարվա պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ։ Նա այս պաշտոնում կհաջորդի Մասիմիլիանո Ալեգրիին։