ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց Գևորգ Մուրադյանը.տեսանյութ

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց Գևորգ Մուրադյանը.տեսանյութ

Քիչ առաջ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվեց նախագահի ընտրության հարցը։ Միաձայն խորհրդի նախագահ ընտրվեց Գևորգ Մուրադյանը։

Մուրադյանը ԵՊՀ-ի սաներից է եղել, ասպիրանտուրան նույնպես ավարտել է ԵՊՀ-ում, ուսմնառել է Եվրոպայում, ԱՄՆ-ում։ 2011թ․-ին վերադառնալով ԱՄՆ-ից ՝ աշխատել է ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետում, որից հետո նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից հրավեր է ստացել խորհրդականի պաշտոնում աշխատելու համար, զբաղվել է  կրթության և գիտության հետ կապված հարցերով։

Այժմ աշխատում է մասնավոր սեկտորում, կատարում է հետազոտական աշխատանքներ։

Նշենք, որ Գևորգ Մուրադյանը միակ թեկնածուն էր և առաջադրվեց ԿԳՆ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի կողմից։