Չկա նման ցանկություն.Վասակ Վարդանյան

Չկա նման ցանկություն.Վասակ Վարդանյան

ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի լարված հարաբերությունները շարունակում են քննարկվել մամուլում եւ սոցիալական ցանցերում:  Նրանց  միջեւ լարվածությունը սկսվեց Հրազդանի քաղաքապետի ընտրությունով: Այդ ժամանակ  «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարություն տարածեց, որ նպատակահարմար չի գտնում պաշտպանել Սեւակ Միքայելյանի թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։  Այս որոշումն անակնկալ էր, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցության վարչության նախագահը հենց Սասուն Միքայելյանն էր: Ինչպես ասում են. «Какой привет - такой ответ»: Միքայելյանն էլ՝ դեմ էր, որպեսզի իշխող կուսակցությունը իր թեկնածուին առաջադրեր Աբովյանի քաղաքապետի պաշտոնում։ Արդյունքում այդ թեկնածուն պարտվեց հունիսի 9-ի ընտրություններում, իսկ ընտրություններից հետո իշխող կուսակցության համագումարի ժամանակ Միքայելյանը կառավարման խորհրդի անդամ չընտրվեց։ Սասուն Միքայելյանի եւ Ռոմանոս Պետրոսյանի միջեւ լարվածությունը ընտրություններով սկսվեց, ընտրություններով շարունակվում է, իսկ ի՞նչ ավարտ կունենա` ժամանակը ցույց կտա: 

Ըստ մամուլի հրապարակումների եւ Հրազդանում պտտվող լուրերի, Միքայելյանը  ուզում է փոխմարզպետ՝ Վասակ Վարդանյանին (ով իր փեսան է) տեսնել մարզպետի պաշտոնում:  
Փոխմարզպետ Վասակ Վարդանյանին հարցրինք՝  ճիշտ  է արդյո՞ք, որ հավակնում է  Կոտայքի մարզպետի պաշտոնին.  «Չկա նման ցանկություն, ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում»,-ասաց  Վարդանյանը: 
Ահա թե ինչի՞ համար քայլեց Սասուն Միքայելյանը: Որդուն դարձրեց քաղաքապետ, ինքը՝ ԵԿՄ նախագահ, բարեկամ-խնամի տեղավորեց աշխատանքի: