Մի քանի տեղ կար, որ վարչապետի սեռական օրգաններն էին ուզում ուտել․ Նարեկ Սամսոնյան

Մի քանի տեղ կար, որ վարչապետի սեռական օրգաններն էին ուզում ուտել․ Նարեկ Սամսոնյան

Այսօր «Անի Պլազա» հյուրանոցում հավաքվել էին մեդիայի մասին մտահոգվող մի քանի մարդիկ եւ քննարկում էին «Հայաստանյան մամուլի հետհեղափոխական խնդիրները» թեման։ Հետաքրքրական էր, որ նիստին ներկա էր եւ՝ «մամուլը որպես մանիպուլացիաների» գործիք թեմայով խոսեց ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը, նա նաեւ խոսեցի ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի կողմից հայհոյանքներ եւ անեծքներ տալուց, մինչդեռ ոչ շատ վաղ անցյալում հենց Մալյանը ֆեյքերի հրոսակախումբ ուներ, եւ ինքն էր մամուլի դեմ հրապարակումներով հանդես գալիս։

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանն էլ ներկայացրեց իր մտքերը՝ Ֆեյսբուքում իրենց հայհոյողների եւ անիծողների վերաբերյալ․ «Մեզ հայհոյում էին, նորմալ էր, մեզ անգամ թշնամի կարող էին անվել։ Նիկոլ Փաշինյանը, երբ ուղիղ եթեր մտավ եւ իր կուսակցին պաշտպանելու համար Արցախի մարտական գեներալներին սկսեց նախատել՝ նստեք տեղներդ, դրանից հետո այդ ֆեյքերը սկսեցին հայհոյել գեներալներին։

Վարչապետը խոսում է հայհոյանքի բառապաշարով, շատ նորմալ է, որ 60-ամյա Լարիս ծյոծյան խոսի այդ բառապաշարով։ Էդ մարդիկ տունը նստած իրենց թոռներին են պահում, չգիտեմ, բայց այս երեույթը շատ խայտառակ երեւույթ է, պատկերացրեք տանեցիներն իմանան՝ իրենց մայրը, տատիկը համացանցում ինչ-որ մեկի հետ սեռական հարաբերություն ունենալու մասին հայտարարություն են անում, սա շատ աբսուրդ կլինի։ Լավ ո՞նց անենք, մի քանի հոգու կարելի է դատի տալ, հրապարակային ձեւով ցույց տալ իրենց տնեցիքին, որ քո տատիկը ուզում ա սեռական հարաբերություն ունենա Նարեկ Մալյանի հետ»,-վերջին նախադասությունից հետո քննարկմանը ներկաները սկսեցին ծիծաղել, իսկ Մալյանն էլ արձագանքեց՝ թոռնիկների հետ։

Սասմոնյանը շարունակեց միտքը․ «Մի քանի տեղում կար, որ վարչապետի սեռական օրգաններն էին ուզում ուտել, էլի էդ ֆեյքերն էին չէ՞, էստեղ նաեւ մարդակերության բաներ կան։ Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է սաղ վերացնի»։