Տուրիստներ տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է, կան զոհեր

Տուրիստներ տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է, կան զոհեր

Մեքսիկայում կողաշրջվել է տուրիստներ տեղափոխող ավտոբուսը։ Զոհվել է 15 մարդ, վիրավորվել 21-ը։ Այս մասին հայտնում է El Heraldo պարբերականը։ Ըստ հրապարակման, դեպքը տեղի է ունեցել Նայարիտ նահանգում։ Ավտոբուսում եղել է 45 ուղեւոր։ Նրանք մեկնելիս են եղել լողափ։ Նախնական տեղեկությունների համաձայն, վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ վարորդը ընթացքի ժամանակ քնել է ղեկին։ Վերջինս ձերբակալված է։