Ապացուցել է, որ զտարյուն վրացի է

Ապացուցել է, որ զտարյուն վրացի է

Վրաստանի նախկին նախագահ, այժմ վտարանդի Միխեիլ Սահակաշվիլին ապացուցել է, որ ինքը զտարյուն վրացի է։ Միացյալ Նահանգներում նա հանձնել է հատուկ գենետիկ թեստ, որից պարզ է դարձել, որ մոտ 99 տոկոսով վրացի է։ Թեստի արդյունքները նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով, որ իր մեջ բացի վրացու արյունից ուրիշ էլ ոչ մի ազգության արյուն չի հոսում։