«Սևան» ազգային պարկի տնօրենը կամիկաձե չէ, եթե իմանար, որ կարող է և չլուսացնել

«Սևան» ազգային պարկի տնօրենը կամիկաձե չէ, եթե իմանար, որ կարող է և չլուսացնել

Չի կարելի կոծկել Սևանի հարցը, եթե պարզվի թույներ կան, դրանք սննդային շղթա են ունակ մտնել՝ Արարատյան դաշտով


Կապտականաչավուն ջրիմուռները Սևանի լճի վիզուալ մասն է։ Մինչդեռ հայտնի չէ, թե ինչ թույներ են պարունակում դրանք։ Լիազոր  մարմինը  անհապաղ պետք է գնահատական տա՝ Սևանա լճի իրավիճակի հետ կապված։ Եվ այդ այդ գնահատականը տա ոչ թե հայտարարություննորով, այլ լճից վերցված փորձանմուշների թունաբանական հետազոտություն անցկացնելով և այն հրապարակելով։
«Մեր գիտնականներն արդեն անջատել են այդ մուռի անաբենա կոչվող տեսակը, որն արտադրում թե՛ նեյրոոտեքսին, թե՛հեպատոքսին։ Սա արդեն հիմք է նրա համար, որ լայնածավալ հետազոտություն սկսեն։ Թե՛ ջրի, թե՛ անկած կենդանիների, որովհետև չի կարելի էսպես․․․ կոծկելով․․․ լիազոր մարմինները շատ դեպքերում  կոծկում են, որ աղմուկ չբարձրանա։ Այսօր արդեն այդ կոծկելու հետևանքով մարդիկ տեղյակ չլինելով  վտանգից՝ դուրս են եկել, փողոց են փակել։ Ես համոզված եմ, որ եթե այս մարդկանց  ասեն՝ գիտեք ինչ կա, ձեր երեխան էլ կարա էդ ձուկն ուտի, էդ խեցգետինը, նման բան չեն անի։ Բացատրեք ժողովրդին՝ ինչու՞ է վտանգավոր։ Քարտեզագրում արեք»․-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը։  

Էնդոտոքսինները, դերմատոքսինները, որոնք կարող են հայտնաբերվել լճում, այնքան էլ վտանգավոր չեն, որքան հեպատոտոքսինը, որը թույների այն տեսակն է, որ կարող են ընդհուպ մինչև արագ մահվան հասցնել։ Իսկ առհասարակ, կուտակվում են օրգանիզմում և համակարգային ծանր հիվանդությունների պատճառ են դառնում, որովհետև  սննդային շթղթայի հետ են կապված։ Այսինքն՝ ձկան, խեցգետնի, հյուսվածքներ են  ունակ են մտնել կուտակվել։ 

Ամեն դեպքում, նրա խոսքով «Սևան»» ազգային պարկի տնօրենը եթե իմանար, որ «Սևանի» մեկ բաժակ ջրից կարող է չլուսացնել, հաստատ չէր խմի։

Գրիգոր Գրիգորյանն  ասաց, որ այդ միկրոցստինը (անաբենա տեսակից) չի ոչնչանում եռացնելուց հետո անգամ։ Հետևաբար, շարունակելով, ՍԱՊԾ նախկին պետի խոսքով՝ թունաբանական հետազոտութունը պետք է օր առաջ արված լիներ։

«Բայց որքան ժամանակ է անցել, խոսում են բոլորը՝ մասնագետ, ոչ մասնագետ, բայց արձագանք դեռևս չունենք։ Ավելին ասեմ, որ այս 4 կովերը, որ սատկել էին, սկսենք նրանից , որ 4-ը չէին։ Նկատվում էր նաև այլ գյուղերում ու պետք չէ ասել, որ, ըհը, 4 կով է սատկել»,-ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝բոլոր անասնաբույժներն էլ անգիր գիտեն, որ կովերի մոտ փքվածություն է առաջանում, բայց նրանց շատ արագ անկման կլինիկան վկայում է, որ դա սովորական փքվածություն չէ․․․ մինչդեռ ՍԱՏՄ  վարչությունը եզրակացրել էլ, որ ոչ, անկումը 
 ջրից չէ, առվույտից է․․․ ինֆեկցիա չկա»։

Գրիգոր Գրիգորյանն ասում է, որ սա  սա հարցի մասնագիտական մոտեցում չէ։ Ասաց՝ գոյություն ունի դիֆերենցիալ դիագնոստիկա։ Այսինքն՝ եթե չկա ինֆեկցիա, դա դեռ չի նշանակում, որ կովերի անկման պատճառն առվույտն է։

«Ոնց որ ասեն՝ եթե մարդու մոտ քաղցկեղ չէ, ուրեմն նա մի բան կերել , մահացել է։ Նման բան չկա»։
Փորձագետը  երթուղային տաքսու մակարդակի է համարում այն խոսակցությունները, որ«այստեղ ջրիմուռ կա մի՛ լողացեք՛, այնտեղ չկա, լողացեք»։ Կրկնեց՝գոյություն ունի փորձաքննություն։ Միգուցե այդ տոքսինները վտանգավոր չեն, բայց դեպքը մի անգամ է պատահում։ Անպայման չէ ունենալ զանգվածային թունավորում, նոր միայն ասել՝ չէ, իրոք վտանգավոր է։

«Որպեսզի անհիմն կերպով ոչ մեր բնակչությանը վախեցնենք, ոչ մեր համաքաղաքացիների բիզնեսին վնասենք, գոյություն ունի տարրական մոտեցում՝ փորձաքննություն»,-նորից ընդգծեց։
Սննադային շղթայում այս թույնի կուտակման պատճառ կարող է դառնալ այն, որ ողջ Արարատյան դաշտ ոռոգվում է Սևանի ջրով։ Այսինքն՝ թույնը անցնում է ջրից հողին։ Այսինքն՝ թույնը մտնում է ողջ հանրապետության բնակչության «սննդային շղթա» ։ Չհաշված այն, որ Գեղարքունիքը Հայաստանի ամենամեծ մարզն է, որտեղ կենտրոնացված է անասնագլխաքանակի ամենամեծ մասը։ Ի վերջո, այլ  կովեր էլ կարող են Սևանից ջուր խմել։ Շարոոնակելով՝ Գրիգորյանն ասաց․Խստիվ արգելված է ոռոգումը, եթե մուռը ծաղկած է, դրա տոքսիկ նյութերը կարող են թունավորել հողը, կուտակվել սնդդամթերքի մեջ, դա մեզ մոտ հետազոտված չէ։ Մենք պետք է բոլոր հարցերի պատասխանն ունենանք»։


Փորձագետն ընդգծեց, թե ինքը բնավ չի ասում, որ չպետք է մաքրման աշխատանքներ անել, ասում է, որ նախ, պետք է ախտորոշել՝ ինչ հիվանդություն է։
«Գտնենք պատճառը, ինչից է դա առաջանում։ Լճում ձկնաբուծական տնտեսություններ կան, լիազոր մարմինը պետք է հետևի, ինչ կեր են տալիս ձկան, ինչ հավելանյութեր։ Էլ չեմ ասում ամբողջ օբյեկտիների աղբը, որ թափում են․․․ Թե չէ հատվածական ինչ-որ բաներս ստեղ արեցինք, այնտեղ մաքրեցինք, որ լողափը բացենք․․․ դա մասնագիտական մոտեցում չէ, սա աչքակապություն է։ Մենք պետք է իմանանք՝ Սևանն ինչից ենք մաքում»է»։

Գրիգոր Գրիգորյանն ասում է, որ այս ամենն արդեն հիշեցնում է բնապահպանական աղետ։
«Էն, որ ժողովուրդն ասում ա՝ դանակաը ոսկորին է հասել։ Հիմա գիտե՞ք, որ պահն է, որն ասում է՝ դանակը հասել է ոսկորին, հիմա պետք է վիրահատենք՝ 50/50 ա, կա՛մ կփրկվի, կամ չէ»։
Սևանը նրա խոսքով՝ հավաքական պատասխանատվության հարց է, բայց մյուս կողմից 2018 թ․ ամռանն արդեն իսկ եղել է ազդակներ, որ ջրիմուռները ծաղկում են։