Արցախի անկախությունը Ֆրանսիան չի ճանաչել. Արմեն Աշոտյան

Արցախի անկախությունը Ֆրանսիան չի ճանաչել. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ դյուրահավատ ժողովուրդ,

Արցախի անկախությունը Ֆրանսիան չի ճանաչել։ Ֆրանսիայի Սենատն ընդամենն ընդունել է Արցախի անկախության կոչ պարունակող բանաձեւ, ինչն, անշուշտ, շատ դրական է։

Սակայն Արցախի անկախության ճանաչման հարցը Ֆրանսիայի գործադիր իշխանության տիրույթում է։

Հ.Գ. Առավել մանրամասն ծանոթացեք մեկնաբանություններում»։