Բնաղետ՝ Իտալիայում․ անհետ կորածների մեջ նորածին երեխա կա

Բնաղետ՝ Իտալիայում․ անհետ կորածների մեջ նորածին երեխա կա

Առնվազն 13 մարդ, այդ թվում՝ մեկ նորածին երեխա, անհետ կորել է Իսկիա կղզում ջրհեղեղի պատճառով առաջացած սողանքի հետևանքով։ Այս մասին հայտնել է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով Իտալիայի ոստիկանության տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Փրկարար ծառայությունները շարունակում են որոնողական աշխատանքները։ 

Շաբաթ օրը Իտալիայի իշխանությունները հորդառատ անձրևների և ամպրոպների պատճառով երկրի չորս շրջաններում՝ Կամպանիայում, Մոլիզում, Լացիոյում և Սիցիլիայում, եղանակի վտանգավորության նարնջագույն մակարդակ են հայտարարել, իսկ 11 այլ շրջաններում՝ դեղին մակարդակ է սահմանվել։