Անհետացած համարվող տեսակի կրիա են հայտնաբերել

Անհետացած համարվող տեսակի կրիա են հայտնաբերել

Ֆերնանդինա կղզում, որը մեծությամբ երրորդն է Հալապագոսյան կղզեխմբում, հայտնաբերվել է կրիա, որը համարվում էր վերացած։ Խոսքը Chelonoidis Phantasticus տեսակի կրիայի մասին է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ վերջին հարյուր տարում գիտնականները համարել են, որ այս տեսակն արդեն վերացել է։

Վերջին անգամ գիտնականները նման կրիա են հայտնաբերել 1906 թվականին։ Կրիային հայտնաբերել են տեղի բնապահպանները՝ իրականացրած էքսպեդիցիայի արդյունքում։ Ներկայումս Հալապագոսյան կղզիներում ապրում են 11 տեսակի հսկա կրիաներ։